Մեծ Բրիտանիայում գողացել են Մարսի արձանը՝ բետոնե հիմքով
Մեծ Բրիտանիայում գողացել են հին հռոմեական ռազմի աստված Մարսի արձանը՝ բետոնե հիմքով: Արձանը գտնվում էր այն քանդակած քանդակագործի տան բակում‚ հայտնում է Metro-ն:
Արձանը ցուցադրում էր Մարսի գլուխը և որովայնը: Նրան ստեղծել է 57-ամյա Լյուսիեն Լասսալը‚ ով հույս ունի‚ որ դա միայն «արբած ծաղր» է և շուտով իր կտավը կվերադարձնեն իրեն:
Չնայած սա Մարսի արձանն է‚ ինձ համար այն ավելի շատ հուշարձան է՝ պատերազմի զոհերին: Սա ինձ համար յուրահատուկ աշխատանք է‚ բայցի այդ լուրջ ֆինանսական կորուստ‚ քանի որ այն ապահովագրված չէր»‚ - նշել է կինը:
Նաև քանդակագործը անկեղծացել է‚ որ չնայած իրավիճակին‚ իրեն հաճելի է գիտակցել‚ որ ինչ-որ մեկը այդքան լուրջ ջանքեր է գործադրել իր արձանը տանելու համար: