Շուրջ 200 մարմնի մասունք է հայտնաբերվել Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում
Մոսկվայի շրջանում ուղևորատար Ան- 148 ինքնաթիռի բախման վայրում հայտնաբերել են զոհվածների ավելի քան 200 մարմնի մաս: Որոնողական աշխատանքները շարունակվում են‚ այդ թվում՝ օդից‚ փոխանցում է Интерфакс-ը:
Տեղեկությունները ստացվել են Ռուսաստանի ԱԻՆ Մոսկովյան գլխավոր բաժանմունքի ղեկավար Սերգեյ Պոլետիկինը:
Նա նշել է‚ որ որոնողական տարածքը բաժանվել է 29 սեկտորների:
Հիշեցնենք‚ որ Ռուսաստանում Սարատովի ավիաուղիների Ան-148 ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից Օրսկ ուղևորվելու ճանապարհին կործանվել է: Ինքնաթիռի ներսում 65 ուղևոր կար և 6 անձնակազմի անդամ. բոլորը զոհվել են:
Հայտնի է նաև‚ որ ինքնաթիռի ներսում 2 հայ էին եղել: