Ավետիք Իսահակյան. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ:
Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․
Վրեժը քաղցր բան է: Թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:
Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչո՞ւ է անհնարը՝ անհնար:
Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով: