29-ամյա կարսեցին պնդում է, որ Քիմ Քարդաշյանի ազգականն է
Ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգի Քարաքալե գյուղի 29-ամյա բնակիչ Մուամմեր Չոփուրը վստահ է, որ ազգակցական կապ ունի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ:
Ամերիկահայ աստղը պարբերաբար հարցազրույցների ժամանակ նշել է Կարսից ու Էրզրումից իր արմատների մասին:
Չոփուրը պնդել է, որ Քարդաշյանների նախատատն ու իր նախատատը հարազատ քույրեր են եղել:
75 տուն և 500 հոգանոց բնակչություն ունեցող Կարսի Քարաքալե գյուղի գյուղապետը, որը նույնպես Չոփուրի ազգականն է, լրագրողների հարցուփորձի ժամանակ շտապել է հերքել տեղեկությունն ու նշել, որ հայ Քարդաշյանների հետ իրենք որևէ կապ չունեն: