Ան-148-ի կործանումից հետո Մոսկվայում չեղարկվել են ժամանցային միջոցառումները (տեսանյութ)
«Մոսկովսկայա մասլենիցա» փառատոնին փետրվարի 12-ին կայանալիք ժամանցային միջոցառումները չեղարկվել են Մերձմոսկովյան շրջանում նախօրեին տեղի ունեցած Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառով: Այդ մասին հաղորդվում է Մոսկվայի քաղաքապետի և ՌԴ մայրաքաղաքի կառավարության պաշտոնական պորտալում, գրում է ria.ru-ն:
«Մոսկովսկայա մասլենիցա» փառատոնին փետրվարի 12-ին կայանալիք ժամանցային միջոցառումները չեղարկվել են Ան-148 ինքնաթիռի կործանման առնչությամբ: Նախատեսված ժամանակացույցով կանցկացվեն կրթական վարպետության դասեր»,- ասված է հաղորդագրությունում:
Ինչպես հայտնել է լրատվամիջոցին ինքնաթիռի կործանման վայրում ստեղծված օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, Ռամենսկի շրջանում հայտնաբերվել է կործանված ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»: Նրա խոսքով՝ սև արկղը գտնվում է «բավարար» վիճակում: