Վլադիմիր Պուտինը ցավակցել է ավիավթարի զոհերին և հետաձգել իր այցը Սոչի (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է աշխատանքային այցը Սոչի՝ Ան-148 ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Lenta.ru-ն:
Այցը պլանավորված էր փետրվարի 12-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով նախագայի քարտուղար Դմիտրիյ Պեսկովի խոսքերը:
Ավելի վաղ Պուտինը իր ցավակցություններն է հայտնել ավիավթարի զոհերին և կառքավարությանը հրահանգել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ տեղի ունեցածի հետ կապված: Հանձնաժողովը ղեկավարել է տևանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը:
Հիշեցնենք, որ այսօր ցերեկը Ան-148 ինքնաթիռը կործանվել է Մերձմոսկովյան Ռեմենսկոյ շրջանի Ստեպանովսկոյե գյուղի մոտ։ Աղետի հետևանքով 65 ու0ղևորներից և 6 անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել։
Ավելի ուշ տեղեկացանք, որ զոհերի թվում երկու հայ կա: