Հրապարակվել է Ան-148 ինքնաթիռի անձնակազմի ցուցակը. երկրորդ օդաչուն Գամբորյանն է
Մի քանի րոպե առաջ հրապարակվեց «Սարատովյան ավիաուղիների» Ան-148 ինքնաթիռի անձնակազմի ցուցակը, որն այսօր կործանվել էր մերձմոսկովյան Ստեփանովսկոյե գյուղի մոտակայքում, փոխանցում է saratov-room.ru պորտալը:
Օդանավը իրականացնում էր Մոսկվա-Օրանբուրգ չվերթը:
Մահացածների թվում են անձնակազմի հրամանատար Վալերի Գուբանովը, երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանը, օդանավի ուղեկցորդուհի Անաստասիա Սլավինսկայան, ուղեկցորդուհի Վիկտորիա Կոբոլը, տեխնիկներ Օլեգ Սերգեևը և Անդրեյ Ռյաբինին:
Վերջին տվյալենորով՝ սարատովյան ինքնաթիռի կործանման վայրում 50 մարդու դի է հայտնաբերվել: Մահացածների ընդհանուր թիվը 71 մարդ է: «ՏԱՍՍ»-ի տվյալներով՝ վթարի ենթարկված ինքնաթիռի ավելի քան 60 ուղևորները Օրենբուրգի շրջանի բնակիչներ էին:
Mash տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ Ան-148 ինքնաթիռի վթարի նախնական պատճառը շարժիչներից մեկի խափանումն էր ու դրան հետևած պայթյունը: Վթարի ավելի վաղ հրապարակված վարկածներից մեկը՝ «Ռուսաստանի փոստի» ուղղաթիռի հետ բախումը, չի հաստատվել: