Հայտնաբերվել են Ան-148 օդանավի բեկորները. ոչ ոք ողջ չի մնացել
Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում հայտնաբերվել են Ան-148 ուղևորատար օդանավի բեկորները: Ավիաաթետի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են արտակարգ ծառայություններից։
«Բեկորները հայտնաբերվել են, ողջ մնացածներ չկան»,-ասել է աղբյուրը։
Ան-148 օդանավի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել թռիչքների անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, հաղորդել են Քննչական կոմիտեից։
Ինչպոս հայտնել էինք ավելի վաղ «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնող «Ան 148» ուղևորատար ինքնաթիռը անհետացել է ռադարային էկրաններից և դադարել հաղորդակցվել: