Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 42 չվերթ
Այսօր Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 14 ու հետաձգվել 28 չվերթ: Այս մասին ասվում է Яндекс. Расписание ծառայության կայքում:
Այսպես, տեղական ժամանակով ժամը 12:30-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 3 ու հետաձգվել 5 չվերթ, Դոմոդեդովոյում չեղարկվել է 11 ու հետաձգվել 11 չվերթ: Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 12 չվերթ:
Ինչպես տեղեկացրել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնը, կիրակի Մոսկվայում ձյան տեսքով տեղումներով սպասվում է ամպամած եղանակ՝ մինչև -6 աստիճան օդի ջերմաստիճանով: