Ամենաէժան դիետան
Գաղտնիք չէ, որ դիետաների համար շատ հաճախ մեծ գումարներ են ծախսվում: Հիմնականում ծախսվում է տարբեր դեղամիջոցների, նիհարեցնող թեյերի, ինչպես նաև հատուկ դիետաների համար նախատեսված մթերքների գնման համար:
Եթե հաշվենք ամբողջ ամսվա ընթացքում դիետայի համար ծախսած գումարի չափը, ապա կհասկանանք, որ դրանք իսկապես խլում են դրամապանակի գումարի մեծ մասը:
Դիետոլոգներն առաջարկում են դիետայի շատ էջան միջոց: Նրանք առաջարկում են օգտագործել սովորական ջուր: Պարզապես ուտելուց առաջ պետք է ըմպել 2 բաժակ ջուր:
Դիետոլոգների պնդմամբ, նրանք ովքեր 2 բաժակ ջուր են ըմպում ուտելուց առաջ, կորցնում են 2 կգ ավել քաշ, քան այլ դիետաների միջոցով: