Քիմ Քարդաշյանը 6-րդ անգամ հայտնվել է «Vogue»-ի շապիկին (լուսանկարներ)
37-ամյա Քիմ Քարդաշյանը‚ ով մոտ մեկ ամիս առաջ մայրիկ դարձավ երրորդ անգամ‚ զարդարել է թայվանական «Vogue»-ի փետրվարյան համարի շապիկը: Այս մասին հեռուստաաստղը պատմել է «Instagram»-ի իր էջում:
«Թայվանական «Vogue»-ի նոր գեղեցիկ շապիկը: Պատմել եմ «KKW Beauty»-ի մասին»‚- հաղորդել է նա: «KKW Beauty»-ն Քիմ Քարդաշյանի կոսմետիկայի բրենդն է:
Նորաձևության հայտնի ամսագրի շապիկին աստղը հայտնվել է արդեն վեցերորդ անգամ: Նրա առաջին համագործակցությունը ամսագրի հետ տեղի ունեցավ 2014 թվականի ապրիլին. այն ժամանակ նա նկարահանվեց ամերիկյան «Vogue»-ի համար: Իսկ ամենահիշվող աշխատանքներից մեկը բրազիլական «Vogue»-ի ֆոտոշարքն էր. 2015 թվականի հունիսին նա ներկայացավ Մերիլին Մոնրոյի կերպարով: