Թրամփը «1 միլիոն դոլարի չափով» խաբել է Մելանյայի ամուսնական մատանու գնի մասին
2005 թվականին միլիարդատեր Դոնալդ Թրամփը «New York Times»-ին տված հարցազրույցում ասել էր‚ որ «Graff Diamonds» թանկարժեք քարերի ընկերությունն իրեն միլիոն դոլարի զեղչ է տրամադրել Մելանյայի համար ամուսնական մատանի գնելիս: «Forbes»-ի տվյալներով՝ ԱՄՆ ներկայիս նախագահը ստել է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հունվարի 26-ին գրված էլեկտրոնային նամակում միլիարդատեր Լորենս Գրաֆֆը հայտնել է‚ որ իր համար «հաճելի էր Թրամփի հետ գործ ունենալը»‚ սակայն ոչ մի բացառություններ ինքը նրա համար չի արել: Մատանին‚ որը կշռել է 10 կարատ‚ քաղաքական գործիչը գնել է 1.5 միլիոն դոլարով:
Նշվում է‚ որ երկրորդ մատանու համար «Graff»-ից‚ որը գնվել է հարսանիքի 10-ամյակի կապակցությամբ‚ գործող նախագահը նույնպես մեծ գումար է տվել: 25 կարատ քաշով մատանու համար նա 3 միլիոն դոլար է վճարել: