Թրամփը նշել է «Թմրանյութերի թագավորի» պաշտոնի թեկնածուի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է‚ թե ով կարող է գլխավորել թմրանյութերի վերահսկողության ազգային կառավարումը‚ որն ավելի հայտնի է որպես «թմրանյութերի թագավոր» (Drug Czar): Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
Թեկնածուն Ջիմ Քերրոլն է:
«Ջիմը կգլխավորի կառավարումը‚ որպեսզի հասնի նշանակալի հաջողությունների թմրանյութերի դեմ պայքարում‚ թմրանյութերի օգտագործման քչացման և ԱՄՆ քաղաքականությունը թմրանյութերի վերաբերյալ համակարգելու հարցում»‚- նշել է ամերիկացի նախագահը:
Ջիմ Քերրոլի թեկնածությունը հաստատել կարող է Սենատը:
Ավելի վաղ Թրամփը «Թմրանյութերի թագավորի» պաշտոնում տեսել էր այլ պաշտոնյայի՝ Թոմ Մարինոյին: