Արք. Արամ Աթեշյանը կրկին Պոլսո հայոց փոխպատրիարք է. Բեքչյանը հայտնել է հրաժարականի մասին
Պոլսահայ համայնքում պատրիարքի ընտրությունները նոր անցանկալի զարգացումներ են գրանցել հայ համայնքի ներկայացուցիչների և թուրքական իշխանությունների հետ կայացած հանդիպման արդյունքում։
Պոլսո հայոց պատրարքարանը հայտարարությունէ տարածել, որ հաշվի առնելով Ստամբուլի նահանգապետարանի նամակը, որում շեշտվել է, թե պետությունը փոխպատրիարք է շարունակում ճանաչել արք. Արամ Աթեշյանին և անօրինական համար արք. Բեչքյանի ընտրություններն ու նրա կայացրած որոշումները, շեշտել է, տեղի ունեցել Կրոնական ժողովի նիստ։
Նիստում որոշում է կայացվել հետ վերադառնալ 2010 թվականի իրավիճակին, երբ իշխանությունների կողմից փոխպատրիարք է նշանակվել արք. Արամ Աթեշյանը, այսինքն, Պոլսո հայոց փոխպատրիարքի պարտականությունները շարունակելու է կատարել արք. Արամ Աթեշյանը։
Նշվում է, որ նախորդ տարի պատրիարքի տեղապահ ընտրված արք. Բեքչյանը չի մասնակցել ժողովին՝ բանավոր հայտնելով իր հրաժարականի մասին։