Գողին բռնել են՝ աշխարհում ամենավատ ֆոտոռոբոտի օգնությամբ
Մուլտային ֆոտոռոբոտը օգնել է ոստիկաններին բռնել փնտրվող գողին, չնայած այն հանգամանքին, որ նկարը ծաղրում էին համացանցում։ Դիմանկարը ձեռքով էր նկարված՝ վկայի ցուցմունքի համաձայն և այդ դետալները բավարար են եղել, որպեսզի ճանաչեին կասկածյալին: Այս մասին գրում է The Sun-ը։
Փենսիլվանիայի ոստիկանությունը նկարի օգնությամբ մեղադրանք է առաջադրել 44-ամյա Հունգ Ֆուոկ Նգուենին՝ երկու կետերով։ Ըստ հետաքննության տվյալների՝ նա իրեն վաճառողի տեղ է դրել և յուրացրել է Կենտրոնական շուկայի դրամարկղերի բոլոր գումարները, մինչ իսկական աշխատողը մի քանի րոպեով հեռացած է եղել։ Այնուհետև անտունը փողի պայուսակով փախել է։