Մահացել է հիփ հոփի հիմնադիր ռեփերը
Լաս Վեգասում սրտի կաթվածից մահացել է հիփ հոփ երաժշտական ժանրի հիմնադիրներից և առաջին կատարողներից մեկը՝ ռեփեր և դիջեյ Lovebug Starski-ին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով արտիստի մենեջերին:
Lovebug Starski բեմական անվան ներքո հանդես եկող Քևին Սմիթը 57 տարեկան էր: Նա հայտնի է որպես Բրոնքսի երկույթների ժամանակ 1970-ականներին ելույթ ունեցող առաջին ռեփերներից ու դիջեյներից մեկը: Իսկ 1980-ականներին ձայնագրել է Amityville (The House on the Hill), Do the Right Thing և You’ve Gotta Believe հիթերը:
Հենս Սմիթին են վերագրում «հիփ հոփ» բառի հեղինակային իրավունքը, որն ավելի ուշ դարձել է ռեփի վրա հիմնված նոր ոճային երաժշտական ժանրի և նման մշակույթի անվանումը, որը ներառում է դիջեյինգը, գրաֆիտին և բրեյք դանսը: