Տոլմայի փառատոնի շրջանակներում կցուցադրվի նաև ամենաերկար տոլման. Սեդրակ Մամուլյան
Այսօր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Տոլմայի փառատոնի մասին և նշեց, որ համահայկական փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10–ին: Նրա խոսքով' Սարդարապատի հուշահամալիրի տարածքում կցուցադրվի նաև ամենաերկար տոլման:
Մտադրություն կա դա հետագայում զարգացնել և գրանցել Գինեսի գրքում: Փառատոնը տարբերվելու է անցյալ տարվանից: Փառատոնին կմացնակցեն Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը: Փառատոնը կանցկացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամանակահատվածում:
Նրա խոսքով' այս տարի տոլման լինելու է վճարովի, իսկ գոյացած գումարը կտրամադրվի Արմավիրի մարզի կարիքավոր դպրոցներից մեկին։
Սեդրակ Մամուլյանը նշեց, որ մրցույթին ներկայացված կլինեն անվանակարգեր' «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն սկսնակ խոհարար» և «Հանդիսատեսի համակրանք»։