Երևանից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում
Երևանից Մոսկվա թռչող օդանավն այսօր՝ փետրվարի 9-ին, Մոսկվայի ժամանակով 16։20 վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:
Թե որն է եղել հարկադրական վայրէջքի պատճառը` հայտնի չէ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մինվոդիում, քանի որ կին ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նրան բուժօգնություն է հարկավոր եղել: