Ստավրոպոլում հայտնաբերվել է անհետ կորած հայազգի գործարարի գլխատված դին
Անցյալ տարվա աշնանը Ստավրոպոլի երկրամասում անհետացած Գևորգ Բազինյանը մահացած է գտնվել։ Նրա դին հայտնաբերվել է Նովոպավլովսկ արդյունաբերական գոտում։
ՌԴ ՔԿ Ստավրապոլի քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են եղել։
Սպանվածն անհետացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ տղամարդն իր աշխատանքի վայրից դուրս էր եկել սեփական մեքենայով։ Դրանից հետո նրան ոչ ոք չէր տեսել։ Երեկոյան Բազինյանին պատկանող «ԳԱԶ 3302»-ը հայտնաբերվել էր անտառային գոտում՝ Նովոպավլովսկի քաղաքային աղբանոցից ոչ հեռու։
64-ամյա տղամարդու սպանության հանգամանքով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրում քննիչներ են աշխատում։
Հաղորդվում է‚ որ տղամարդու մարմնի վրա խոշտանգումների հետքեր կան՝ կապտուկներ, կտրվածքներ։ Մահվանից առաջ տղամարդում գլխատել են, ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել տղամարդու գլուխը։