Ալիևի հերթական աբսուրդը. Երևանը «վերադարձնելը»՝ ռազմավարական նպատակ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական աբսուրդային հայտարարությունն է արել՝ իրենց քաղաքական և ռազմավարական նպատակն անվանելով «Երևանի վերադարձը»‚ որը‚ իր խոսքով՝ «ադրբեջանցիների պատմական տարածքն է»: Այս մասին գրել է երկրի նախագահի կայքը:
Ալիևն իր հերթական աբսուրդային հայտարարությամբ Ադրբեջանի պատմական տարածք է համարում Էրիվանի խանությունը (Հայաստանի հարավարևմտյան և կենտրոնական հատված)‚ Զանգեզուրը (Սյունիքի մարզ) և Սևանա լիճը:
«Այս մասին պետք է իմանա ինչպես մեր երիտասարդ սերունդը‚ այնպես էլ ողջ աշխարհը»‚- նշել է նա՝ հավելելով‚ որ դա իրենց «ռազմավարական և քաղաքական նպատակն է‚ որին պետք է աստիճանաբար մոտենան»: Հիշեցնենք‚ որ սա Ալիևի առաջին աբսուրդային միտքը չէ: