Մեր ազգային մշակույթին և ազգային արժեքներին տեր կանգնելը շատ կարևոր է . ազգագրագետ
Այսօր Սարդարապատում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը, «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Տոլմայի փառատոնի մասին: Սեդրակ Մամուլյանի խոսքով' փառատոնի գաղափարը գործի է դրվել այն բանից հետո, երբ 2011 թ. Ադրբեջանը հանդես եկավ հայտարարությամբ, թե մի շարք հայկական ուտեստներ ադրբեջանական են: Սեդրակ Մամուլյանը դիմել է «Ոսկե ծիրանին»՝ համատեղ անցկացնելու փառատոնը, և արդեն երրորդ տարին է՝ «Ոսկե ծիրանի» մասնակիցները փառատոնի օրը այցելում են Սարդարապատ: Նրա խոսքով' Սարդարապատում միայն ուտեստների ցուցադրություն չի կատարվում, այլ այն միջոցառումների շղթա է:
Հանդիպման մյուս բանախոս Վարդան Հակոբյանի խոսքով' օտարերկրյա հյուրերին մրցույթից մի փոքր կտրելու և մեր հայկական ավանդույթներին ծանոթացնելը մեր փոքրիկ խորամանկությունն է:
«Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանի խոսքով' այս տարի են միացել նախաձեռնությանը, և նպատակն է երիտասարդներին ցույց տալ ազգային արժեքները, քանի որ արմատների վերադարձի խնդիր կա: Երիտասարդներին պետք է ծանոթացնել սեփական մշակույթին:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով' մեր ազգային մշակույթին և ազգային արժեքներին տեր կանգնելը շատ կարևոր է և պատահական չէ, որ այս կարևորագույն փառատոնը իրականացվում է Սարդարապատի տարածքում