Մոսկվայում կալանավորված միլիարդատեր Օլեգ Մկրտչյանը պատրաստ է հայտնել իր հանցակիցների անունները
Մոսկվայում ձերբակալված հայազգի օլիգարխ Օլեգ Մկրտչյանը‚ ով կասկածվում է խոշոր կրեդիտ գողանալու մեջ‚ պատրաստ է պատմել իր խաբեբայական սխեմալների և դրանց մասնակիցների մասին՝ կարճ ժամկետով ազատազրկվելու դեպքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հայտնվելով ռուսական բանտի ճաղերի հետևում՝«Դոնբասի արդյունաբերական միության» ղեկավար Օլեգ Մկրտչյանը խուճապի է մատնվել: Նա ՌԴ ՔԿ-ին նա գործարք է առաջարկել. նա տալիս է իր հանցակիցների անունները‚ ովքեր իրեն 2009 թվականին օգնել են գողանալ «Վնեշէկոնոմբանկ»-ի բազմամիլիոնանոց կրեդիտները և դուրս հանել արտասահման‚ իսկ քննիչները դրա փոխարեն մեղմում են իր դատապարտումը: Այս մասին հաղորդել է «Mash»-ը:
Ինչպես հաղորդվում է‚ Օլեգ Մկրտչյանը պատրաստ է քննությանը հայտնել ռուս պաշտոնյաների և բանկի ներկայացուցիչների անունները‚ որոնք մասնակցել են խաբեբայություններին: