Թուրք նահանգապետը սիրուհուն ընկերների հետ անտառում ծեծել է ու ստիպել համբուրել կոշիկները
Թուրքիայի Քըրքլարելիի նահանգապետ Օրհան Չիֆթչիի դեմ հետաքննություն է սկսվել սիրուհուն ծեծելու դեպքի հետ կապված։ Այս մասին հաղորդում է BirGun-ը:
Օրհան Չիֆթչին 4 ընկերների հետ բռնությամբ առևանգել է Մելթեմ Օ–ին, և տարել անտառ։
Մելթեմ Օ.–ն ոստիկանության հատուկ գործերով վարչությանը պատմել է, որ անտառում Օրհան Չիֆթչին և ընկերները 2 ժամ ծեծել են իրեն, մինչև որ ինքը չի համբուրել Չիֆթչիի կոշիկները։
«Ծեծելու ընթացքում նա ոտքը պարզում էր ու ստիպում համբուրել կոշիկի տակը։ Երբ ես հրաժարվում էի, մյուս ոտքով հարվածում էր դեմքիս, մինչև որ համբուրեցի երկու կոշիկների ներբանները»,–պատմել է աղջիկը։