Պետերբուրգի բնակիչը դանակը մտցրել է կնոջ կոկորդը հենց մետրոյի կայարանի մոտ
Անհայտ տղամարդը հարձակվել է անցորդ կնոջ վրա հենց մետրոպոլիտենի «Պլոշչադ վոսստանիա» կայարանի մոտ: Ըստ ականատեսների, նա դանակը մտցրել է կնոջ վզի մեջ, իսկ ինքը թաքնվել է հանցագործության վայրից:
Ականատեսները նշել են, որ վիրավոր կնոջը սկզբից օգնության են հասել անցորդները, ովքեր ձեռքով սեղմել են կտրած զարկերակը և չեն թողել այն մինչև բժիշկների ժամանելը:
Արտակարգ պատահարի վայր ժամանել են ոստիկաններ ու բժիշկներ: Տուժած կնոջն արդեն հիվանդանոց են տեղափոխել: Ըստ life.ru-ի՝ նրա վիճակի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են պատահարի բոլոր հանգամանքները, միաժամանակ հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: