Ադրբեջանում արգելափակել են «Getcontact» հավելվածը
Ադրբեջանական publika.az կայքը գրում է, որ երեկվանից ադրբեջանում չի գործում getcontact հավելվածը:
Կայքի փոխանցմամբ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց ենթադրվում է, որ հատուկ ծառայություններն են միջնորդել էտ գործին:
Նույն աղբյուրի համաձայն, վերջին շրջանում այդ հավելվածի բավականին շատ ներբեռնումներ են եղել Ադրբեջանում, և հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրել:
Ասածս ինչ է, այսքան ժամանակ արդեն էդ ծրագրի դրական և բացասական կողմերը կարողացանք գնահատել, և հասկացանք, որ դրական կողմը միայն հակառակորդից մաքսիմալ շատ ինֆորմացիա հանելն է, որը հնարավոր է, որ «պիտանի» լինի:
Թե ինչ ազդեցություն ունեցավ մեր այս կազմակերպած «ֆլեշմոբը» Ադրբեջանի հատուկ ծառայությունների կայացրած որոշման վրա, դժվար է ասել, բայց ամեն դեպքում կարծում եմ պատահական չէր:
Վիտալի Մանգասարյան. Ֆեյսբուք