Ինչո՞ւ Պուտինի մասին այդքան քիչ տեղեկություն կա. պարզաբանում է ՌԴ ԿԸՀ-ն
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան պարզաբանել է Վլադիմիր Պուտինի մասին ոչ մեծ քանակի վկայություններն ընտրական փաստաթղթում նրանով‚ որ նա կարճ պարտավորություններ ունի: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Ամեն ինչ արվել է բացարձակապես օրենքով‚ ամեն ինչ համաձայնեցված է բոլորի հետ: Ծննդյան թիվը և պաշտոնը‚ ոչ մի չեղարկում: Ամեն ինչ շատ խիստ է: Աստված չանի մի շեղում լինի»‚- ասել է Պամֆիլովան:
Նրա խոսքով՝ Պուտինի մոտ չի նշվել նախկին աշխատավայրը‚ քանի որ դա պարտադիր չէ օրենքով: Նա ընդգծել է‚ որ իրազեկման թերթիկում հրապարակվում են տվյալներ՝ համաձայնեցված թեկնածուների հետ‚ և ԿԸՀ-ն օգտագործել է ներկայացված ողջ ինֆորմացիան: