Անգամ անծանոթ մարդկանց տխուր պատմությունները կարող են իմ արցունքների պատճառը դառնալ. Քրիստինե Պեպելյան
Operativ.am-ի բլից հարցերին պատասխանում է հայտնի և սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ում մելամաղձոտ ձայնը հայկական շոու-բիզնեսում անփոխարինելի է::
-Կնշե՞ք Ձեր երգացանկից Ձեր ամենասիրած երգը:
-«Մայրիկ»-ը և «Շնորհակալ եմ»:
-Ե՞րբ եք վերջին անգամ լիաթոք ծիծաղել:
Փառք Աստծո լիաթոք ծիծաղելու առիթ միշտ ունենում եմ:
-Իսկ ե՞րբ լաց եղել…
Անգամ անծանոթ մարդկանց տխուր պատմությունները կարող են իմ արցունքների պատճառը դառնալ:
-Եթե հնարավորություն ունենայիք ժամանակն առաջ տալու ի՞նչ իրավիճակում կցանկանայիք հայտնվել:
-Կուզեի տեսնել մեր բոլորիս երազած Հայաստանը` շատ մարդկանցով, խաղաղ, բարեկեցիկ, որին հավատում ու սպասում ենք բոլորս:
-Կնշե՞ք մարդկային երեք հատկանիշ, որոնք ամենից շատ եք կարևորում այս կյանքում:
Հոգատարությունը, հավատարմությունն ու աշխատասիրությունը:
-Ո՞րն է Ձեր հոբբին:
-Լուսանկարչությունը:
-Չիրականացված երազանք…
Ես բախտավոր մարդ եմ, իմ բոլոր նվիրական երազանքները հերթով կատարվում են: Ես հավատում եմ իմ երազանքներին:
-Երկու բառով ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ:
Հումորով եմ և զգացմունքային:
-Ըստ Ձեզ' ո՞րն է Ձեր թուլությունը:
-Ճանապարհորդելը…
-Ձեր ամենամեծ նվաճումը…
-Հուսով եմ' իմ ամենամեծ նվաճումը դեռ առջևում է…
-Մի փիլիսոփա ասել է՝ ինչքան հեռանում ենք անցյալից, այնքան վտանգում ենք ապագան: Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր ապագան տասը տարի անց:
-Խաղաղ հայրենիքում' հարազատ մարդկանցով շրջապատված, ովքեր կլինեն առողջ ու կերջանկացնեն ինձ իրենց ներկայությամբ:
Զրուցեց Նազենի Բաղդասարյանը