Պուտինը խոստովանել է‚ որ սմարթֆոն չունի
Նախագահին կից կրթության և գիտության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է‚ որ չի օգտվում սմարթֆոնից: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Դուք ասացիք‚ որ բոլորն ունեն սմարթֆոններ‚ իսկ ես չունեմ սմարթֆոն»‚- ասել է Վլադիմիր Պուտինը նիստի ժամանակ:
Այսպես է Պուտինը արձագանքել Միխայիլ Կովալչուկի բառերին‚ ով ասել է‚ որ սմարթֆոնը մեկ խոսքային հարցման ժամանակ մեծ քանակի էներգիա է ծախսում և նշել‚ որ բոլորը սմարթֆոն ունեն: