Ձմռանը Անի այցելողների թիվը 3 անգամ ավելացել է
Ներկայում Թուրքիայի տարածքում հայտնված հայոց Բագրատունիների օրոք մայրաքաղաք հանդիսացած Անին ձմռանն էլ շարունակում է ընդունել թուրք և արտասահմանցի զբոսաշրջիկների։
Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփը նշել է, որ առաջին անգամ ձմռանը Անի այցելողների մեծ աճ է գրանցվել։ Նա շեշտել է, որ Կարս, Սարիղամիշ և Չըլդըր (Ծովակ–խմբ) այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները անպայման Անիի էլ են այցելում։ Նրա խոսքով՝ այս տարի ձմռանը Անի այցելողները թիվը 3 անգամ ավելացել է նախորդ ձմեռների համեմատ։
Նշենք, որ Անիում որևէ ցուցանակի վրա չկա «հայ» կամ «Հայաստան» գրությունները։