Գալուստ Գրիգորիչը այս անգամ ճիշտ միտք է արտահայտել
ԳԳ-ն ասել է. «Փակ նիստերը չի նշանակում գաղտնի նիստեր»:
Իհարկե, շուտով սկսվելու է մեր մտքի գիգանտի մասին տարբեր «կայֆավատներ», բայց այս անգամ նա ճիշտ է: Նիստը եթե փակ է լինելու դա չի նշանակում, որ ինչ խոսել են նիստի ժամանակ գաղտնի է մնալու, էն էլ էն դեպքում երբ կառավարությունում ու իշխող համակարգում կայքերին քծնելու ու լավության կարգով սլիվ տալու /դե հետո ի պատասխան մի բան ուզելու/ պաշտոնյանների պակաս չկա:
Չեմ իմանում լավա, թե վատ, որ կառավարությունից ուղիղ եթեր լրագրողները չեն կարողանալու նյութեր տալ ու արագի մեջ քննադատել, բայց փաստը այն է, որ Գրիգորիչը այս անգամ ճիշտ է` փակ նիստը, դա դեռ գաղտնի նիստը չէ ու կառավարության նիստերից ոչ մի բան չի կարա գաղտնի մնա/մենակ հատուկ «Գաղտնի» կոդով քննարկվող հարցերը, որոնք հիմա էլ են գաղտնի/:
Կեցցե Գրիգորիչը, նա ապացուցեց,որ կարա ոչինչ չասող նախադասությունը նույնպես ճիշտ լինի:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք: