Ռյազանի կրպակներից մեկում հրդեհի հետևանքով հայ է մահացել (տեսանյութ)
Ռյազանի Չկալով փողոցում հրդեհի հետևանքով տղամարդ է մահացել՝ վրանի սեփականատերը: Այս մասին հայտնում է YA62.ru-ն՝ հղում տալով Ռյազանի շրջանի Քննչական վարչությանը՝ ընդգծելով‚ որ տվյալները նախնական բնույթ են կրում:
Մահացած հայի մարմինը ուժեղ վառվել է‚ դրա համար սեռի ճշգրտումը մոտավորապես է արվել: Մահվան կոնկրետ պատճառը և ինքնությունը հայտնի կլինեն նախաքննչական ստուգումից և դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական մուտք գործելու հետքեր չկան:
Մահացած հայը երկու դուստր ունի: Այս մասին գրել է նրա համաքաղաքացին «ВКонтакте» սոցիալական կայքում:
«Այնտեղ հայ է այրվել‚ շատ լավ մարդ է: Նա երկու դուստր ունի‚ իմ ամենամտերիմ ընկերուհիներն են: Նրանից մեկն այժմ հղի է‚ նրանք շատ վատ վիճակում են: Չորս թոռ ունի‚ նրանք նույնպես կարող են սա տեսնել»‚- գրել է նա:
Հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ 16:24-ին: