Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում խմած ուղևորի պատճառով
Ուղևորատար «Boeing»-ը, որը Մոսկվա-Գյումրի չվերթ էր իրականացնում, ստիպված հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Օդանավի հրամանատարը տեղեկացրել է ուղևորներից մեկի պահվածքը կայունացնելու անհնարինության մասին, ով, ալկոհոլը չարաշահելով, վեճի է բռնվել ինքնաթիռում: Անձնակազմը մոտակա օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարելու հայցով է դիմել»,- նշել է աղբյուրը:
Նա հավելել է, որ հարկադիր վայրէջքը կատարվել է Միներալնիե Վոդի քաղաքում, քանի որ ինքնաթիռը Ռուսաստանի հարավում է եղել: Կատաղի ուղևորին փոխանցել են իրավապահ մարմինների աշխատակիցներին: