Գալիս է մի պահ ու հասկանում ես, որ էլ ուժ չկա ոչ պայքարելու, ոչ դիմանալու. ճահիճը խորն է քաշել մարդուն
Ում հետ զրուցում եմ հուսալքված են, մտադրված, որ գնալու են։ Անգամ նրանք են ուզում հեռանալ իրենց տնից, ովքեր աշխատանք ունեն։ Բայց մի լուրջ խնդիր կա, այստեղ՝ ապագա չկա ու նոր բան չեն նկատել, ուղղակի գալիս է մի պահ ու հասկանում ես, որ էլ ուժ չկա, ոչ պայքարելու, ոչ դիմանալու։
Մի կյանք ունես ու չգիտես, ինչ կլինի էդ կյանքի հետ, որ այսպես տեղում դոփելով գոյություն քարշ տաս։ (Առաջ կռիվ էի անում։ Ասում էի պայքարեք, գնալը ամենահեշտ միջոցն. է, հիմա լռում եմ, որովհետտև հասկանում եմ, որ ճահիճը խորն է քաշել մարդուն)
Այն մի ավտոբուսի մարդիկ էլ են գնում։ Ես էլ ավելի եմ հուսալքվում իմ ընկերների համար։ Մի օր էլ ես աննկատ կհավաքվեմ ու կգնամ։
Արթուր Հայրապետյան. Ֆեյսբուք