Ռուսաստանաբնակ հայազգի դերասանը կարող է կրկնել Ջիգարխանյանի ճակատագիրը. ահազանգում են դերասանի մերձավորները
ՌԴ թատրոնի և կինոյի դերասան Գրիգորի Մարտիրոսյանը, որը 70 տարեկան է, կնոջից բաժանվելուց հետո ամուսնացել է իրենից կրկնակի երիտասարդ կնոջ հետ: Սակայն զույգին մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ հայազգի դերասանի նոր ընտրյալը շահամոլ է ու ցանկանում է Մարտիրոսյանի հետ կապի շնորհիվ գումար վաստակել:
«Այս տիկինը շատ նախաձեռնող է ու Գրիգորիին արագ իր «ցանցն» է գցել: Հիմա նա գումար է աշխատում կողակցի ճանաչվածության շնորհիվ: Օրինակ՝ հարցազրույցի համար դիմող բոլոր լրագրողներին նա «իր գներն» է ասում: Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում վճարել: Դրա հետևանքով Գրիգորի Մարտիրոսյանի երկրպագուները չեն իմանում նրա մասնակցությամբ ներկայացումների ու նրա վերաբերյալ այլ նորությունների մասին: Շատ շուտով այս ամենի հետևանքով նրանք առանց գումար կմնան:
Հայտնի է, որ նախկինում Մարտիրոսյանը երիտասարդ ընտրյալին՝ Նատալյային, ներկայացնում էր որպես իր տնօրեն:
Չի բացառվում, որ Դոնի Ռոստով քաղաքում ծնված ու ավելի քան 70 ֆիլմում նկարահանված Գրիգորի Մարտիրոսյանը կարող է կրկնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ճակատագիրը: Հայտնի է, որ 82-ամյա դերասանը ժամանակին հեռացել էր օրինական կնոջից՝ իրենից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սիրավեպի պատճառով: Երիտասարդ կնոջ հետ պաշտոնապես ամուսնանալուց մոտ 2 տարի անց, Ջիգարխանյանը հայտնվել է ընտանեկան սկանդալի կենտրոնում: Նա հայտարարել է, որ 39-ամյա Վիտալինան իրեն ստորաբար խաբել է ու յուրացրել ամբողջ ունեցվածքը: 2017թ. նոյեմբերի զույգն ամուսնալուծվել է դատարանով: