Մոսկվայից օդ բարձրացած ինքնաթիռը 15 րոպե անց վերադարձել է օդանավակայան՝ շարժիչի խափանման պատճառով
Մոսկվայից Փհուկետ կղզի ուղևորվող Boeing 747 ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան՝ շարժիչի խափանման պատճառով: Այս մասին գրում է News.rambler.ru-ն:
Ինքնաթիռի օդ բարձրանալուց 15 րոպե անց աշխատել է վթարային ազդանշանը, ինչից հետո անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ «Վնուկովո» օդանավակայան, որտեղից մեկնել էր։ Լրատվամիջոցները նշում են, որ պատճառը եղել է օդանավի շարժիչի խափանումը:
Լրատվամիջոցները նշում են, որ օդանավում գտնվել է 516 ուղևոր:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: