«Plus-size» մոդելը խոստովանել է և պատմել, թե ինչպես են իրեն մի քանի անգամ բռնաբարել (լուսանկարներ)
Հյատնի կոլումբիացի «plus-size» մոդել Մարիա Հիմենես Պասիֆիկոն պատմել է, թե ինչպես են իրեն ոչ մեկ անգամ բռնաբարել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Առաջին անգամ նա ոտնձգության է ենթարկվել «այսպես կոչված ընկերոջ կողմից», երբ ինքն ընդամենը15 տարեկան էր:
«Նա ինձ հրավիրեց իր տուն երեկույթի: Մենք խմեցինք, նա առաջարկեց ուղեկցել: Ասաց, որ ցանկանում է հոգ տանել իմ մասին և դրա փոխարեն ինձ տարավ այգի և բռնաբարեց»,- նշել է մոդելը:
22 տարեկանում անծանոթը նրա խմիչքի մեջ ինչ-որ բան է լցրել, տարել իր տուն և մի քանի անգամ բռնաբարել: Մոդելը ոստիկանություն է դիմել, սակայն վթարից հետո ունեցած հիշողության կորստի պատճառով մեղադրյալը կարողացել է խուսափել պատժից: