Պուտինը ՌԴ վաստակավոր շինարարի կոչում է շնորհել շինարարական ընկերության նախագահ Արարատ Կիրակոսյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սարատովի մարզի Վոլսկի շրջանի «Автотрасса» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արարատ Կիրակոսյանին պարգևատրել է վաստակավոր շինարարի կոչմամբ: Այս մասին հայտնել է Rusarminfo-ն՝ հղում տալով ՌԴ իրավարար ինֆորմացիայի պաշտոնական պորտալին:
Արարատ Կիրակոսյանը մրցանակի է արժանացել շինարարության ոլորտում ցուցաբերած արժանիքների և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար:
Արարատ Կիրակոսյանը «Автотрасса» ընկերությունը հիմնադրել է 2000 թվականին և այն դարձել է Սարատովի մարզի ճանապարհներ կառուցող և նորոգող ամենամեծ շինարարական ընկերությունը: