Սպանված ռուս օդաչուի մարմինը տեղափոխվել է Մոսկվա
Ռոման Ֆիլիպովի մարմինը, ով փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Իդլիբում թրքամետ «Ջեյշ ալ-Նասր» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից խոցված ռուսական Սու-25 կործանիչի օդաչուն էր և ինքնասպան էր եղել՝ ահաբեկիչների ձեռքում չհայտնվելու համար,արդեն Մոսկվայի"Չկալովսկի" օդանավակայանում է:
Ըստ լավատեղյակ աղբյուրների, Ֆիլիպովի մարմինը Մոսկվա է տեղափոխվել դեռ փետրվարի 5-ին: ՌԴ է տեղափոխվել նաև կործանված ինքնաթիռի բեկորների որոշ մասը ևս:
Հետաքրքիրն այն է,որ այս անգամ Անկարայի դաշնակիցների կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուի մարմինը շատ արագ տրամադրվեց ռուսական կողմին՝դեպքից ընդամենը մեկ օր անց: Հիշեցնեմ ,որ 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրերի կողմից խոցված ռուսական օդանավի օդաչուի դին ՌԴ-ին փոխանվեց մեկ շաբաթ հետո:
Այս անգամ Անկարան ավելի «օրինական» մեթոդներով պատժեց ռուսներին: Եթե 2015 թ-ին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվեց հենց թուրքական F-16 օդանավի կողմից, որը մեծ սկանդալ առաջացրեց և սրեց ռուս-թուրքական հարաբերություննը,ապա այժմ թուրքերը ռուսական ռազմական ինքնաթիռը խոցեցին իրենց սիրիացի դաշնակիցներից մեկի՝ «Ջեյշ ալ-Նասր» ահաբեկչական կազմակերպության միջոցով: Մոսկվան շատ հանգիստ արձագանքեց Անկարայի այս արարքին: Ինչպես ասում են՝ «Ե՛վ ոչխարները ողջ մնացին,և՛ գայլերը՝ կուշտ»,իսկ Ռուսաստանն էլ ունեցավ ևս մեկ Ազգի հերոս:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք