Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել 4 օրում
Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլարի եկամուտ է ունեցել ընդամենը 4 օրում: Այդ եկամուտը ամերիկյան հեռուստատեսության աստղը գրանցել է իր Kimoji Hearts նոր բուրմունքի շարքի վաճառքի մեկնարկից հետո:
Ինչպես հաղորդում է The Metro-ն, նրա ներկայացրած նոր հավաքածուն երեք տարբեր բուրմունք է ներառում՝ Ride Or Die, Bae և BFF: Վաճառքի հանված նմուշներն ամբողջությամբ սպառվել են կիրակի՝ վաճառքի մեկնարկից 4 օր անց: Եվ քանի որ Քիմն իր նոր արտադրանքն ակտիվ գովազդել էր սոցցանցերում, մարքեթինգի վրա շատ քիչ գումար է ծախսվել, ինչի արդյունքում ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն դոլար:
Ինչպես նշվում է, 30 մլ տարողությամբ տարան վաճառվել է 30 դոլարով: «Շնորհակալ եմ բոլորին, ով ձեռք է բերել իմ նոր քաղցրաբույր օծանելիքները: Չեմ կարողանում հավատալ, որ դրանք ամբողջությամբ վաճառվել են: Հուսով եմ հավանել եք այդ քաղցր բույրերը», - Instagram-ի իր էջում գրառել է Քիմը: