Երգչին սպանել են հենց ելույթի ժամանակ (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլացի երաժիշտ և երգիչ Դանիել Պելեգրինին ելույթի ժամանակ սպանվել է: Դեպքը տեղի է ունեցել Սան Պաուլու նահանգի Կամպինաս քաղաքի սրահներից մեկում: RIA.ru-ի փոխանցմամբ` ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Ոստիկանությունը հայտարարել է, որ սպանույթյան պահին արված տեսանյութը, որը մեծ տարածում է գտել համացանցում, կարող է օգնել` գործը բացահայտելու համար: Երգիչն առավել հայտնի էր MC Daleste անվամբ: