Թրամփը Քալիֆորնիայի Հարավային շրջանի դատախազի օգնականն Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը առաջադրել է բարձր պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն առընթեր Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում:
Հովակիմյանի թեկնածությունը կքննարկվի Սենատում: Եթե նրա թեկնածությունը հավանություն ստանա, նա Հանձնաժողովի հանձնակատարը կդանա մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:
Պատրիկ Հովակիմյանը Քալիֆորնիայի Հարավային շրջանի դատախազի օգնականն է, նա զբաղվում է կոռուպցիայի հետ կապված գործերով: Նախկինում իրավաբանական պրակտիկա է անցել Latham & Watkins LLP միջազգային իրավաբանական ընկերությունում և աշխատել է ԱՄՆ Վերաքննիչ դատարանում: Հովակիմյանը իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել Սթենֆորդում: