38-ամյա քաղաքացին բռնաբարել է 3 ամսական երեխայի (լուսանկարներ)
«Տեխասի բնակիչ 38-ամյա Դեյվիդ Վինսենթ Ակինսը բռնաբարել է երեխային այն տարիքում, երբ նա չի կարողացել նույնիսկ քայլել», - ասել է Մոնտգոմերիի շրջանի անչափահասների դեմ հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր քննիչ Մերի Նան Հաֆֆմանը: այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Արդեն 14 տարեկանում Դեյվիդն իր վրա ուներ քրեական գործ՝ 5-ամյա երեխանեչի հաբնդեդպ սեռական ոտնձգություն կատարելու պատճառով :
2016 թ-ին նրա նախկին ղեկավարը գտել է համակարգչային լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ Դեյվիդը բռնաբարել է փոքրիկ երեխայի, ով մոտ մեկից երեք ամսական է եղել: Կառավարիչը անմիջապես տեսանյութը ոստիկանություն է ներկայացրել, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
Դեյվիդի դեմ դատավարության ընթացքում անսպասելիորեն հայտնվել է ևս հինգ վկա, ովքեր պատմել են 24 տարի առաջ կատարված բռնաբարության մասին: Դատարանը մանկապիղծին դատապարտեց ցմահ ազատազրկման` առանց դատարանի որոշման բողոքարկման իրավունքի: