Սամվել Կարապետյանը լավագույն եռյակում. Ռուսաստանում կլինի ավելի շատ «Ռիո»
«INFOLine» ռուսական տեղեկատվական-խորհրդատվական գործակալությունը հրապարակել է «Ռուսաստանի ամենամեծ շինարարական հիպերմարկետների և առևտրի կենտրոնների» ուսումնասիրություններ՝ 2018-2021 թթ նախագծեր‚ ըստ որի, առաջիկա չորս տարվա ընթացքում Ռուսաստանում նախատեսվում է ավելացնել առևտրային շինարարության ծավալները: Այս մասին հաղորդում է Rusarminfօ.ru-ն:
Հետազոտության համաձայն, ռուսաստանյան «Տաշիր» ընկերությունների խումբը և հայկական ծագման հովանավոր Սամվել Կարապետյանը Ռուսաստանի երեք խոշորագույն ներդրողներից է դարձել՝ Ռուսաստանում առևտրի և զվարճանքի կենտրոնների շինարարության և զարգացման գործում:
«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է զարգացնել «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնների ցանցը‚ առաջիկա երկու տարիների ներդրումները կկազմեն ոչ պակաս, քան 20 միլիարդ ռուբլի », - նշում է RBC- ն:
Երեք խոշորագույն ներդրողների ցուցակ են մտել նաև «IKEA» և «ADG Group» ընկերությունները: