Դամասկոսում երկու հայ է վիրավորվել
Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի ականանետային ռմբակոծման հետևանքով երկու հայ է վիրավորվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սիրիայի Հայ առաքելական եկեղեցու Բերիայի թեմը:
Վիրավորվել են քույր և եղբայր Լորիս և Հակոբ Դեմիրճյանները: Տեղի հայերի ջանքերով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: