Մոսկվայում կրակել են երգիչ Սոսո Պավլիաշվիլիի պրոդյուսերի վրա
Մոսկվայի ոստիկանություն պարզում է Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած վեճի հանգամանքները, որի հետևանքով մեկ տղամարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է Kp.ru-ն:
Տուժողը երգիչ Սոսո Պավլիաշվիլիի պրոդյուսեր Գեորգի Գաբեդավան է, ով նաև հայտնի է այլ ռուս երգիչների տեսահոլովակների վրա աշխատելով:
«Մի քանի օր առաջ Գաբեդավան կնոջ հետ Թբիլիսիից Մոսկվա էր եկել աշխատանքով»,- պատմել է իրավապահ համակարգի աղբյուրը: Նրա խոսքով՝ Պավլիաշվիլին թույլ է տվել նրան իր սենյակում ապրել: Այդ տան հարևանների հետ Գաբեդավան կոնֆլիկտ է ունեցել:
Երկու տղամարդկանց և Գաբեդավայի վեճը տեղի է ունեցել շքամուտքի մոտ: Անհայտ անձինք սկզբից մի քանի հարվածներ են հասցրել նրա գլխին ձեռքով, իսկ հետո մեկի մոտ մետաղե ձող է եղել, մյուսի մոտ՝ ատրճանակ: Կրակոցներ են հնչել: