Դերասան Պանինը ձեռնոց է նետում Մառա Բաղդասարյանին
Դերասան Պանինը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա նշում է. «Մենք հիմա սլանում ենք Գագարինի հրապարակով», և մեծացնում արագությունը: Տեսանյութից դժվար է հստակ նշել, նա գերազանցել է թույլատրելի արագությունը թե ոչ, սակայն երևում է, որ ամրագոտին կապված չէ, ինչի համար նրան տուգանում են 1000 ռուբլի:
«Ura.ru»-ի տեղեկություններով՝ Ալեքսեյ Պանինը հաճախ է կատարում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, ինչի «շնորհիվ» նրա տուգանքները հասել է մինչև 250 հազար ռուբլի:
Դերասանը հաճախ է գերազանցել արագությունը, սխալ տեղ կայանել, կարմիր լույսի տակով անցել և հատել հոծ գիծ:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Մոսկվայում՝ որպես հիմնական միտումնավոր խախտումներ կատարող հայտնի է անուղղելի Մառա Բաղդասարյանը: Նա եղել է հայտնի «ոսկե երիտասարդության» գործի մասնակից, ինչից հետո պարզ է դարձել, որ նա կուտակել է մեծ քանակությամբ չվճարված տուգանքներ: Դատարանի որոշմամբ նրան ուղարկել են հարկադիր աշխատանքի, սակայն ինչպես երևում է, անուղղելին այստեղ էլ իրեն հավատարիմ է մնացել: