Մանկատուն հանձնելուց 20 տարի հետո դուստրը գտել է հորը, ամուսնացել նրա հետ և երեխա ունեցել (լուսանկարներ)
42-ամյա Սթիվեն Պլադլը և նրա դուստրը, 20-ամյա Քեթին, սկսել են միասին ապրել 2016 թ-ից՝ երբ Ստեֆենը բաժանել է իր կնոջից՝ Քեթիի մորց: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայում: Սթիվենը կրտսեր դստեր ծննդից անմիջապես հետո նրան մանկատուն է հանձնում: Չափահաս դառնալուց հետո, աղջիկը սոցցանցերի միջոցով կարողանում է գտնել հորը:
2016թ-ին նրանք առաջին անգամ հանդիպում են և հայրը նրան տուն է բերում, որտեղ նա ապրում էր Քեթի մոր և 2 քույրերի հետ:
Շուտով ընտանիքում տարօրինակ բաներ են սկսում կատարվել: 2017-ի մարտին Սթիվենի կինը ամուսնալուծվում է և 2 ամիս անց տեղեկանում Քեթի հղիության մասին:
Հայ ու դուստր ամուսնանում են, իսկ սեպտեմբերին ծնվում է նրանց երեխան: Երեխայի ծնունդից մեկ շաբաթ անց խնամակալության գործակալության ներկայացուցիչները սկսում են հետաքրքրվել կատարվածով: Գործում ներգրավվում են Քեթի մորն ու քույրերին և պարզ է դառնում, որ Սթիվենը դստեր գիտակցությունը շահարկելով կարողացել է նրա հետ ինտիմ կապի մեջ մտնել: