«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմից հայտնի դերասանուհու եղբորը մահացած են գտել նրա անհետանալուց ժամեր անց (լուսանկարներ)
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի հայտնի դերասանուհի Քիմ Քեթրոլը իր «Instagram»-ի էջում գրառում էր կատարել, խնդրելով հետևորդներ՝ օգնել որոնել 55-ամյա եղբորը՝ Քրիսին, ով տանից դուրս էր եկել և նրա ճակատագիրը անհայտ էր: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա իր և եղբոր համատեղ լուսանկարը հրապարակել էր և գրել, որ եղբոր մասին տեղեկություններ ունեցողները թող դիմեն Կանադայի ոստիկանություն:
Աստղը նշել է, որ եղբոր բջջային հեռախոսը և դրամապանակը մնացել են սեղանի վրա, իսկ տան առջև դուռը բաց է եղել: Նա նաև նշել է, որ իր եղբայրը երբեք տան դուռը բաց չի թողնում, քանի որ տանը ունեն 7 հատ շներ:
Մի քանի ժամ անց հայտնի է դարձել, որ 61-ամյա դերասանուհու եղբայրը մահացել է: Նա այս մասին գրել է իր «Twitter»-ում:
Մահվան հանգամանքները և պատճառները առայժմ անհայտ են:
It is with great sadness that myself and my family announce the unexpected passing of our son and brother, Chris Cattrall. At this time we ask for privacy. We want to thank you all on social media for your outpouring of love and support in this trying time. pic.twitter.com/n4dQAMrTvS
— Kim Cattrall (@KimCattrall) 4 февраля 2018 г.