Քիմ Քարդաշյանի նորածին դստեր լուսանկարները, որտեղ երևում է երեխայի դեմքը, տարածվել են համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի՝ հունվարին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած 3-րդ երեխայի լուսանկարները տարածվել են համացանցում: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Փոքրիկ Չիկագոյի մասնակցությամբ կադրերը մեծ ոգևորություն են առաջացրել Քարդաշյանի երկրպագուների շրջանում: Ուշագրավ լուսանկարներն արվել են երեխայի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո՝ ծննդասենյակում:
Դրանցում երևում է, որ փոքրիկ Չիկագոն բարուրված է: Նրան այցելության են եկել մորաքույրը՝ Քայլի Ջեները, քեռին՝ Ռոբ Քարդաշյանը: