Անօդաչուն ֆիքսել է՝ ինչպես է լարախաղացն ընկնում կատաղի ալիքների վրայով անցնող պարանից (տեսանյութ)
Պորտուգալիայում անօդաչուն ֆիքսել է, թե ինչպես են մի խումբ լարախաղացներ փորձում անցնել ալեկոծ ծովի գլխավերևում՝ ժայռից ժայռ կապված ճոպանի վրայով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Լարախաղացներից մեկը՝ 28-ամյա բրազիլացի Էմերսոն Մաչադոն, ճանապարհի կեսին ընկնում է պարանից՝ հայտնվելով բարձր ալիքների մեջ: Բարեբախտաբար, էքստրեմալը անվտանգության պարանով կապված է եղել: